Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Թրոմբների դեմ պայքարի նոր զենք

Թրոմբների դեմ պայքարի նոր զենք

Ամերիկացի ինժեներները մշակել են մի սարք, որն ինքնուրույն տեղաշարժվում է արյունատար անոթներով: Ստենֆորդի համալսարանի գիտնականների աշխատանքը ղեկավարում էր Ադա Պունը:

Նա իր գործընկերների հետ աշխատում էր այնպիսի սարքի ստեղծման վրա, որը օրգանիզմ ներարկվելուց հետո կկարողանար տեղաշարժվել անոթներում: Մասնագետների կարծիքով` ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս պատրաստել փոքրիկ էլեկտրամեխանիկական իմպլանտներ, սակայն հիմնական խնդիրը դրանց սնուցման մեջ է. բացի այն, որ մարտկոցները պետք է լիցքավորել, դրանք մեծ են ու կարող են կորոզիայի ենթարկվել:

Հեղինակները որոշել են հրաժարվել սնուցման տարրերից ու էներգիայի ստացումն ապահովել անլար սարքավորումների միջոցով: Սարքն օժտված է հատուկ ալեհավաքով, որի մակերեսը կազմում է մոտ 2 մմ քառակուսի: Ալեհավաքը ստանում է 1 գհց հաճախականությամբ էլեկտրամագնիսական ալիքներ, որոնք գեներացվում են արտաքին աղբյուրի կողմից:

Ամերիկացիները ներկայացրել են այս սարքի երկու նախատիպ: Առաջինը կարող է շարժվել տրված ուղղությամբ 5 մմ/վ արագությամբ: Երկրորդի մեջ հոսանքը գնում է առաջ ու հետ` մետաղալար հանգույցով, ինչի հաշվին սարքը տեղափոխվում է` շարժվելով կողքից կողք:

Պունը նկատել է, որ նման սարքերը հարմար են ինչպես ախտորոշիչ, այնպես էլ` վիրաբուժական նպատակներով: Դրանց օգնությամբ կարելի է դեղամիջոցներ հասցնել վնասված անոթներին ու հյուսվածքներին:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ